Գործուն ժողովրդավարության դրույթն այսուհետ պետք է դարձնենք կենսունակ. Ռ.Մուրադյան
«Նոր ձևավորված կառավարության բաց գործեալոճը, պատրաստակամությունը լսելու կարևորագույն գաղափարները ոչ միայն բարի կամքի դրսևորումներ են, այլ նաև հենց որպես ծրագրային դրութներ ներառված են ծրագրում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը:
Ըստ նրա, կառավարության ծրագիրը միտված և ուղղված է նրան, որպեսզի ակտիվացնի բոլորին, դրա արդյունքում նաև կարողանան այդ գաղափարներն օգտագործել հենց երկրի հետագա զարգացման համար:
«Սահմանադրության մեջ ունենք գործուն ժողովրդավարության դրույթը, մոտեցումը: Այդ գործուն ժողովրդավարությունն այսուհետ պետք է դարձնենք կենսունակ, որպես գործոն: Այստեղ է, որ կառավարությունը կլսի և կիրականացնի առաջին նախագահի, ընդհանրապես բոլոր կարևորագույն այն գաղափարները, որոք իրենց տեսլականը տանելու են առաջ»,- ասաց պատգամավորը: