Սերգեյ Մանասարյանը Մոնղոլիայում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,-ասված է հրամանագրում: