Սուդակում ջախջախել են Լենինի արձանը
Երեկ գիշերը Սուդակ քաղաքում, քաղաքային զբոսայգում վանդալները կոտրել են Լենինի արձանը։ Այդ մասին տեղեկացնում է «rg.ru»-ն՝ նշելով, որ այդ մասին լուսանկարները համացանցում տարածում են ականատեսները։ Ընկնելուց հետո արձանը մասերի է բաժանվել։
Ըստ աղբյուրի, գիշերային ժամերին քաղաքային այգում մարդ չի լինում, ինչից էլ օգտվել են հանցագործները։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում և փորձում է կանգնել հետքի վրա։
«Սուդակի բնակիչների համար Լենինի արձանը սովետական շրջանում քաղաքի զարգացման պատմության խորհրդանիշն է համարվել։ Վստահ եմ մեղավորները կգտնվեն ու կպատժվեն», -հայտարարել է քաղաքապետ Վլադիմիր Սերովը։
Նշվում է, որ հուշարձանը կանգնեցվել է 1930-ին, Վլադիմիր Իլյիչ Լենինի 60-ամյակի առիթով։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ