ՔԿ-ն հերքում է Աղվան Հովսեփյանի որդու մասին «Ժամանակի» լուրը
Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածելում, որով հերքում է «Զանգվածային լրատվության միջոցներից մեկի» լուրը. ըստ որի՝ «ՀՀ ՔԿ նախագահի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, շաբաթներ առաջ այցելել է Լոս Անջելես և հետաքրքրվել ընտանիքով այնտեղ հաստատվելու հնարավորությամբ»։
Հաղորդագրությունում մասնավորապես ասված ասված է. «Բավական է փաստենք, որ Նարեկ Հովհսեփյանը ԱՄՆ այցելել է 6 տարի առաջ՝ 2010 թվականին, ավելին՝ նա ամուսնացած չէ, ընտանիք չունի, հետևապես չի կարող «ընտանիքով» հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ ուղևորությունների իրավունք ունի յուրաքանչյուր ոք։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ունի երեք զավակ, ովքեր ապրել, ապրում և ապրելու են իրենց հայրենիքում, որևէ այլ երկրում «հաստատվելու» մտադրություն չունեն՝ ի տարբերություն նման ստահոդ լուրերի հրապարակմամբ շահագրգռված անձանց։
Կոչ ենք անում զերծ մնալ զրպարտչական տեղեկություններ տարածելուց, հարգել լրագրողի կոչումը, մասնագիտությունը և լրատվամիջոցը չվերածել մտացածին լուրերի, բամբասանքների տարածման հարթակի»։
«ԱՄՆ-ում ներդրումներով հետաքրքրված է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը»,-ի թիվս, գրել էր այսօր «Ժամանակը»։