Ֆրանկ դե Բուր. «Ինձ դուր եկավ ֆուտբոլիստների արձագանքը»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը պատմել է «Սաութհեմպտոնի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման մասին, որն անգլիական թիմն իր օգտին է գրանցել 1։0 հաշվով։
«Անհրաժեշտ է շարունակել նույն ոգով ու հաղթել յուրաքանչյուր խաղում։ Խմբում վերջին երկու խաղը շատ կարևոր կլինեն։
Ուզում եմ գովել իմ ֆուտբոլիստներին, որովհետև այսօր մենք կարգապահ գործեցինք։ Երկրորդ խաղակեսում, իհարկե, շատ ավելի լավ գործեցինք։ Կանդրևան ֆանտաստիկ գոլ խփեց։ Հեռացումից հետո ծանր էր, սակայն ինձ դուր եկավ ֆուտբոլիստների արձագանքը»,- մարզչի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ