Նեյմարը նոր պայմանագիր ստորագրեց
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը կատալոնյան թիմի հետ նոր պայմանագիր է ստորագրել, սրը նախատեսված է մինչև 2021 թ. հունիսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացի ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2018 թ., սակայն «Բարսան» ևս 5 տարով երկարաձգել է այն:
«Ես երջանիկ եմ «Բարսելոնում» և այս քաղաքում: Ամեն ինչ այնպես է, ինչպես պատկերացրել եմ և երազել», - ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ բրազիլացին կատալոնյան ակումբ է տեղափոխվել 2013 թ. ամռանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին