«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն դատի է տվել «Քեթրին գրուպ»-ին. «Ժողովուրդ»
«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի։
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է գումար բռնագանձել «Քեթրին գրուպից»: Ավելին՝ պարզվում է՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն միջնորդություն է ներկայացրել դատարանին ընկերության գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանը մերժել է այն։
Ինչպես հայտնի է՝ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն կապվում է ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվելուց հետո այս տարվա ապրիլին հրաժարականի դիմում ներկայացրած Միհրան Պողոսյանի անվան հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ