Օբի Միկել. «Մոուրինյոն չի կորցրել իր մոգականությունը»
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Տեղեկացնում է sport.ru-ն:
«Ոչ մի կասկած չունեմ, Մոուրինյոն չի կորցրել իր մոգականությունը: Երբ մարդիկ սկսում են կասկածի տակ դնել նրա որակական հատկանիշները, ապա Յուրահատուկին դուր է գալիս ապացուցել հակառակը: Նա սիրում է ցույց տալ, որ մարդիկ սխալվում են:
Մոուրինյոն կկարողանա թիմին հասցնել նախկին բարձունքին, պարզապես նրան ժամանակ է հարկավոր: Ժոզեն ճարտարապետ է, նա սիրում է կառուցել:
Միշտ չէ, որ պորտուգալացի մասնագետին հաջողվում է տիտոս նվաճել առաջին իսկ մրցաշրջանում: Առաջին տարում նա հասկանում է, թե ինչպես է աշխատում ակումբը, իր օրենքներն ու կարգուկանոնն է հաստատում, նոր հետո միայն թիմը խաղում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,- ասել է Օբի Միկելը: