Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները
Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտարական փուլի վիճակահանությունը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 23-ից փետրվարի 1-ը` Լատվիայում: Հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիր կվաստակեն միայն խմբերի հաղթողները: Նախնական փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2017 թ. ապրիլի 3-ից 12-ը` Ռումինիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին