Արգենտինայի նախկին նախագահի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել
Արգենտինյան դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիշների նկատմամբ , որոնք վերաբերում են պետական համաձայնագրեր կնքելիս կոռուպցիոն գործարքներին։
«Russia Today»-ի փոխանցմամբ, դատախազներ Հերարդո Պոլիսիտան և Իգնասի Մայկեսը վերլուծել, ուսումնասիրել են ենթակառուցվածքային ծրագրերի շինարարությանը վերաբերող 15 համաձայնագրեր՝ ընդհանուր 15 մլն դոլար արժողությամբ։
Ըստ աղբյուրի, այդ գումարները հատկացվել են ձեռնարկատեր Լասարո Բաեսին պատկանող ընկերություններին և այդ համաձայնագրերում հայտնաբերվել են խախտումներ։
«Դա ցույց է տալիս, որ նախկին տարիներին կոռուպցիոն սխեմա է գոյություն ունեցել, որը ծառայել է հօգուտ ձեռնարկատիրոջ, որը եղել է նախկին նախագահի ընկերը և ի վնաս պետական բյուջեի», -նշված է դատախազների ներկայացրած միջնորդության տեքստում։
Ինքը՝ նախկին նախագահ Ֆերնանդես դե Կիրշները, նախկինում հրավիրվել է հարցաքննության և հոկտեմբերի 31-ին կանգնելու է դատարանի առաջ։ Նշվում է նաև, որ նախկին նախագահը անցնում է մի քանի քրեական գործերով ևս, որոնք վերաբերում են ապօրինի հարստացմանը և Արգենտինայի Կենտրոնական բանկում կատարված մեքենայություններին։