Գավրիլովա. «Հասկանում եմ, որ եզրափակչում տրիբունաները կաջակցեն Կուզնեցովային»
Ավստրալացի թենիսիստուհի Դարյա Գավրիլովան կիսվել է գերմանուհի Յուլյա Գերգեսի նկատմամբ Կրեմլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում տոնած հաղթանակից և WTA-ի մրցաշարում առաջին եզրափակչի ուղեգրի նվաճումից ստացած տպավորություններով։
«Երբ Հոնկոնգում էի, չէի կարող մտածել, որ այսքան հիանալի կանցկացնեմ մրցաշրջանի վերջնամասը։ Մոսկվայի մրցաշարում միշտ գերազանց աջակցություն եմ ունեցել, տրիբունայում են լինում ընկերներս ու հարազատներս։ Չնայած հոգնածությանը, դա ինձ օգնում է դիմանալ խաղերի դժվար պահերին։
Հասկանում եմ, որ եզրափակչում տրիբունաները կաջակցեն Սվետային, բայց դա նորմալ է։ Սա հրաշալի շաբաթ է ինձ համար։ Խաղում եմ առանց որևէ ճնշման, այնպես որ, պարզապես կցուցադրեմ իմ թենիսը»,- Գավրիլովայի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ