Դիբալա. «Յուվենթուսը» հրաժարվեց վաճառել իմ տրանսֆերը 90 մլն եվրոյով»
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է այն մասին, որ ամռանն իր ծառայություններով հետաքրքրվել է կատալոնյան «Բարսելոնը»։ Արգենտինացու խոսքերով՝ անցած ամռանն ինքը կարող էր հեռանալ թուրինյան թիմից, սակայն «Յուվենթուսը» հրաժարվել է նրա տրանսֆերը վաճառել «Բարսելոնին»։
«Յուվենթուսը» հրաժարվեց 90 մլն եվրոյով բաց թողնել ինձ «Բարսելոն», և ես երախտապարտ եմ ակումբին այն բանի համար, որ այստեղ ինձ հավատում են,- Պաուլոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Նման առաջարկից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ։ Բայց ես երջանիկ եմ, որ շարունակում եմ ելույթներս այստեղ, քանի որ «Յուվենթուսն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է։ Եթե հեռանամ Թուրինից, ապա միայն՝ ակումբի ղեկավարության ցանկությամբ։
Ուզում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Բացի այդ, երազում եմ Արգենտինայի հավաքականի կազմում հաղթել աշխարհի առաջնությունում։ Եթե դա տեղի ունենա, ես պարզապես կխելագարվեմ»։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «A» սերիայում անցկացրած 7 խաղում խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ