Զինվորական համազգեստի գողերը
Երկու երիտասարդ զինվորականներ մեղադրվում են զինվորական համազգեստ գողանալու մեջ և կանգնել են դատարանի առաջ։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Դավիթ Մ.-ին և Կառլեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողներ, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել զորամասին պատկանող ավտոմեքենայի խցիկ և գաղտնի հափշտակել 15 լրակազմ զինվորական համազգեստ:
Նրանց մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ»։ Այս հանցանքի համար Քրեական օրենսգիրքը սահմանել է պատիժ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:
Երիտասարդների նկատմմաբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։
Քրեական գործը վերջերս է ընդունվել Սիսիանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և դեռ դատական նիստի օր նշանակված չէ։ Նիստը կնախագահի դատավոր Արսեն Սարդարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ