Թայլանդում 150 հազար մարդ երգել է օրհներգը՝ ի հիշատակ հանգուցյալ թագավորի
Թայլանդում ավելի քան 150 հազար մարդ հավաքել է Բանգկոկի Մեծ պալատի հարևանությամբ, որպեսզի երգի թագավորության օրհներգի նոր տարեբարկը՝ ի հիշատակ հանգուցյալ թագավոր Պումիպոն Ադուլյադետի: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Հաղորդվում է, որ սև ու սպիտակ զգեստով մարդիկ ավտոբուսներով, նավակներով, նույնիսկ ոտքով են հասել Սանամ Լուանգ «թագավորական պուրակ», որպեսզի մասնակցեն օրհներգի ձայնագրությանը: Ոստիկանության տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ է գտնվել Սանամ Լուանգ և դրա շրջակայքում:
Կազմակերպիչների խոսքով՝ օրհներգի նոր տարբերակը ձայնագրվում է թագավորի մահվան կապակցությամբ սուգ հայտարարված ժամանակաշրջանում կինոթատրոններում բոլոր ցուցադրություններից առաջ ներկայացնելու համար: Այդ տեսահոլովակը հանդիսատեսը պետք է նայի անպայման կանգնած:
Թայլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը մահացել է հոկտեմբերի 13-ին: Կառավարությունը մեկ տարի երկրում հայտարարել է սուգ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ