ԻՊ-ի գրոհայինները մոտ 300 խաղաղ բնակիչ են սպանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Մոսուլի հարավային ծայրամասերում սպանել են 284 հոգու: Այս մասին հաղորդում է «CNN»-ը՝ հղում անելով Իրաքի հետախուզությունում իր աղբյուրներին:
Ալիքի փոխանցմամբ՝ մասսայական սպանությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-21-ն ընկած ժամանակահատվածում: Սկզբում ահաբեկիչները խաղաղ բնակչությանն օգտագործել են որպես կենդանի վահան, որից հետո գնդակահարել են նրանց: Բուլդոզերի օգնությամբ գրոհայինները սպանվածների մարմինները տեղավորել են մի գերեզմանի մեջ:
«CNN»-ի զրուցակիցը հաղորդել է, որ զոհերի մեջ եղել են նաև երեխաներ: Առայժմ այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել:
Մեծությամբ Իրաքի 2-րդ քաղաքը համարվող Մոսուլի ազատագրման օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ին: Քաղաքը 2014թ-ից գտնվում է «Իսլամական պետության» հսկողության ներքո, և հիմա Իրաքի կառավարական զորքերը ԱՄն-ի գլխավորած կոալիցիոն ուժերի աջակցությամբ փորձում է հետ վերցել քաղաքը: Մոսուլում բնակվում է մոտ 1,5 մլն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում