Կերբերը՝ տարվա լավագույն խաղացող
WTA-ն անվանել է տարվա արդյունքներով պարգևների տերերի անունները։ Լավագույն թենիսիստուհի է հռչակվել աշխարհի թիվ 1 ռակետը՝ գերմանուհի Անգելիկ Կերբերը։ Ֆրանսուհիներ Կարոլին Գարսիան ու Քրիստինա Մլադենովիչը ճանաչվել են տարվա լավագույն զույգ։
«Տարվա վերադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան։ Տարվա նորեկը ճապոնուհի Նաոմի Օսական է, իսկ ամենամեծ աճ արձանագրած թենիսիստուհին՝ Յոաննա Կոնտան։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին