Մեքսիկայում ձերբակալվել է նախկին ոստիկանապետը, ով մեղադրվում էր 43 ուսանողի անհետացման մեջ
Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է Իգուալա քաղաքի նախկին ոստիկանապետ Ֆելիպե Վելասկեսին, ով գտնվում էր փախուստի մեջ: New York Times-ի փոխանցմամբ՝ ոստիկանապետի նկատմամբ հետաքննություն էր սկսվել 2014թ-ի սեպտեմբերին՝ քաղաքում 43 ուսանողի անհետացման գործի առնչությամբ:
Մեքսիկայի իշխանությունները պնդում են, որ ոստիկանների կողմից առևանգված ուսանողները հանձնվել են թմրանյութի առևտրով զբաղվող խմբի անդամներին, ովքեր սպանել են նրանց, այնուհետև այրել մարմինները:
Սակայն միջազգային իրավունքի փորձագետները կասկածի տակ են դրել ընթացող հետաքննությունը: Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի իշխանությունները 128 կասկածյալի են ձերբակալել գործի առնչությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին