Մոդրիչը հրաժարվել է չինական միլիոններից
Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մերժել է Չինաստանից ստացված գայթակղիչ առաջարկը՝ ապացուցելով, որ նույնիսկ չինական ներդրողների անսահման ֆինանսական ռեսուրսները չեն օգնում՝ Եվրոպայի լավագույն խաղացողների տրանսֆերներին տիրանալու համար։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, խորվաթ ֆուտբոլիստին տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ է առաջարկվել։ Դրանից անմիջապես հետո նա «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2020 թ. ժամկետով։
Ամենաբարձր մակարդակով խաղալու ցանկությունից բացի, Լուկային «Ռեալում» է պահել նաև սերն ակումբի հանդեպ։ Կիսապաշտպանը մեկ անգամ չէ խոստովանել իր սերն «Արքայական թիմի» նկատմամբ և հայտարարել, որ ուզում է կարիերան ավարտել Մադրիդում։