Մոուրինյո. «Ես չհեռացա երկկողմ համաձայնությամբ, ինձ հեռացրեցին»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է լոնդոնյան «Չելսիից» անցած մրցաշրջանի միջնամասում իր հեռանալու մասին։
Մոուրինյոյին դուռը ցույց տվեցին 7 ամիս հետո այն պահից, երբ նա թիմին Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչում պարգևեց։
2015-2016 թթ. ձախողված մրցաշրջանից հետո լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նյարդերը տեղի տվեցին, և նա որոշեց պաշտոնանկ անել պորտուգալացուն։ Ժոզեի խոսքերով՝ ինքը չի ցանկացել հեռանալ «Չելսիից» և դա արել է ոչ թե փոխադարձ համաձայնությամբ, այլ պարզապես հեռացվել է։
«Պարոն Աբրամովիչը որոշեց պաշտոնանկ անել ինձ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Ես հեռացա և ակումբում ոչ մեկի նկատմամբ չարություն չունեմ։
«Չելսիում» իմ առաջին շրջանում ես ցանկանում էի ինչ-որ բան փոխել, ուստի իմ հեռանալու որոշումը համատեղ էր։ Հիմա ամեն ինչ այլ է։ Դա սեփականատիրոջ որոշումն էր, և ինձ պարզապես տեղեկացրել են այդ որոշման մասին։ Ես հարգանքով ընդունեցի այն, և մենք ստորագրեցինք բոլոր փաստաթղթերը։ Ամեն ինչ հանգիստ արեցի ու հարգանքով»։
Ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը», որի մրցակիցը հաջորդ խաղում հենց «Չելսին» է։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ