Մուհամմեդ Մուրսիի դատավճիռը մնացել է ուժի մեջ
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դատավճիռը՝ 2012 թ. անկարգությունների գործով, ուժի մեջ է: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացրել Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը:
Դատարանը մերժել է Մուրսիի և արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման 12 այլ առաջնորդների բողոքը:
2015 թ. ապրիլին քրեական դատարանը Մուրսիին և շարժման մի քանի այլ անդամների դատապարտել էր 20-ական տարվա բանտարկության, երկու հոգու՝ 10-ական տարվա: Դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել նախագահական պալատի մոտ անցկացված բողոքի ակցիայի մասնակիցների սպանությունը դրդելու մեջ: