ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Ֆինանսական արդար խաղը» բարելավման կարիք ունի»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ «Ֆինանսական արդար խաղը» բարելավման կարիք ունի։ Պաշտոնյան ուզում է, որպեսզի հարուստ ու աղքատ ակումբների միջև ճեղքվածքը նվազագույնի հասցվի։
«Ֆինանսական արդար խաղը» սկզբունքորեն լավ է աշխատում, սակայն բարելավման կարիք ունի։ Իդեալական ոչինչ չկա։ Կայուն զարգացումը պետք է լինի գլխավոր նպատակը։ Կարևոր է, որպեսզի հարուստ ու աղքատ ակումբների միջև ճեղքվածքը նվազագույնի հասցվի»,- Չեֆերինի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
ՈՒԵՖԱ-ի նախագահը հույս է հայտնել, որ կարող է համոզել հարուստ ակումբներին, որոնք իրենց շահերն են հետապնդում, հրաժարվել Սուպերլիգայի ստեղծման գաղափարից։ Նա կարծում է, որ առանց ազգային առաջնությունների ֆուտբոլը կմեռնի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին