Բաց դռների օր՝ Պաշտպանության բանակում
Այսօր պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ծնողներին կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ընդունել են աղ ու հացով: Այնուհետև ծնողները շրջայց կատարել զորամասում, ծանոթացել իրենց որդիների սոցիալ-կենցաղային պայմաններին ու շփվել հրամանատարական կազմի հետ:
Ծնողների հետ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվել են նաև ՊԲ բոլոր միավորումներում և զորամասերում:
Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանն է, օժանդակությունը՝ բանակի հրամանատարության: