Սվետլանա Կուզնեցովա. «Երբեմն ուզում եմ ռեստորան գնալ, որպեսզի երազում միայն թենիսի գնդակներ չտեսնեմ»
Կրեմլի գավաթի 2017 թ. խաղարկության կիսաեզրափակչում Էլինա Սվիտոլինայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Սվետլանա Կուզնեցովան նշել է, որ աշխատում է չմտածել Սինգապուրում կայանալիք WTA-ի ամփոփիչ մրցաշարի մասին, որին նա կարող է մասնակցել, եթե հաղթի մոսկովյան մրցաշարում։ Ռուս թենիսիստուհին շեշտել է նաև, որ լիովին ազատվել է այն մտքերից, որոնք կարող են խանգարել իրեն՝ հաղթելու առաջիկա եզրափակչում։
«Սինգապուրում կայանալիք WTA-ի ամփոփիչ մրցաշարին մասնակցության շուրջ ստեղծված իրավիճակը հայտնի էր առաջին իսկ խաղից, սակայն ես ազատվեցի այդ մտքից,- Կուզնեցովայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առանց այդ էլ լուրջ ճնշման տակ եմ այն պատճառով, որ խաղում եմ Մոսկվայում, էլ ուր մնաց՝ մտածեմ Սինգապուրի մասին... Ես արդեն տասնյակում եմ և գործնականում ընդգրկվում եմ 8 ուժեղագույնների շարքում։ Իմ կյանքը սրանով չի ավարտվում, ոչինչ արմատապես չի փոխվի։ Ինձ թվում է՝ թենիսում շատ կարևոր է դա գիտակցել, որովհետև շատերն են ուժեղ կապվում, իսկ դա ճիշտ չէ։
Մոսկվայում ոչ մի բանի համար ժամանակը չի հերքում։ Ուղղակի երբեմն աշխատում եմ ռեստորան գնալ, որպեսզի երազում միայն թենիսի գնդակներ չտեսնեմ»։