ՖԻՖԱ-ն Մոուրինյոյին ու Կոնտեին չի ընդգրկի տարվա լավագույն մարզչի թեկնածուների շարքում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չեն հայտնվել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների թվում։
Ինչպես տեղեկացնում է sports.ru-ն, ցուցակն այսպիսի տեսք ունի՝ Մասիմիլիանո Ալլեգրի, Կլաուդիո Ռանյերի, Ֆեռնանդու Սանթուշ, Դիդյե Դեշամ, Քրիս Քոուլմեն, Լարս Լագերբեկ, Մայքլ Օ’Նիլ, Զինեդին Զիդան, Ունայ Էմերի, Լորան Բլան, Խոսեպ Գվարդիոլա, Յուրգեն Կլոպ, Լուիս Էնրիկե, Տատա Մարտինո, Դիեգո Սիմեոնե, Իգնասիո Գայդա, Խուան Անտոնիո Պիցցի, Ռեյնալդո Ռուեդա և Ռույ Վիտորիա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին