Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է
Այսօր ժամը 11:00-ի դրությամբ, Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան - Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում, Արագածի և Սևանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում
մառախուղը համեմատաբար թույլ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: