Գվարդիոլա. «Ես լավն եմ, բայց ոչ այդքան»
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում «Բարսելոնից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ստիպված է եղել պատասխանել այն հարցին, թե գուցե հարկավոր է փոխել թիմի խաղաոճը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Իսկապես մտածել եմ խաղաոճի փոփոխության մասին, բայց դա լավագույն որոշում չէ: Ես դա չեմ անի, գիտե՞ք ինչու, որովհետև 7 տարվա ընթացքում կարողացել եմ նվաճել 21 տիտղոս:
Եթե հավատում եք, որ գլխավորելով նոր թիմը և աշխատելով ընդամենը 3 ամիս կկարողանամ այնպես անել, որ «Նոու Կամպում» հաղթենք «Բարսելոնին» 4:0 հաշվով, Մեսսիին, Սուարեսին և Նեյմարին ոչ մի հնարավորություն չտանք, իսկ Ինյեստան վատ հանդիպում անցկացնի, ապա սխալվում եք: Ես լավն եմ, բայց ոչ այդքան: Եվ չեմ պատրաստվում փոխվել»,- ասել է Գվարդիոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին