Պաշտոնական. Լիպին գլխավորեց Չինաստանի հավաքականը
68-ամյա մասնագետ Մարչելո Լիպին, ում գլխավորությամբ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2016 թ. դարձավ աշխարհի չեմպիոն, գլխավորել է Չինաստանի ազգային ընտրանին: Իտալացին կստանա տարեկան 19 մլն եվրո աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզչի շնորհանդեսը և առաջին մամուլի ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին` Պեկինում: Օրեր առաջ ընտրանու գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Գաո Խունբոն պաշտոնանկ էր եղել:
Հավելենք, որ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Չինաստանի հավաքականն անցկացրած 4 խաղերից հետո վաստակած 1 միավորով զբաղեցնում է A խմբի մրցաշարային աղյուսակի վերջին` 6-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում