Դիեգո Սիմեոնե. «Շարունակում ենք պայքարել «Բարսելոնի» ու «Ռեալի» հետ»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է «Սևիլիայից» 0։1 հաշվով կրած պարտության մասին իր կարծիքով։
«Պարտվեցինք մեկ պահի պատճառով, որը նրանք լավ իրացրեցին։ Առաջին խաղակեսում լավ հնարավորություններ ունեինք, որոնց շնորհիվ կարող էինք հաղթել, բայց մենք չկարողացանք դա անել։
Երկրորդ խաղակեսում «Սևիլիան» ավելի լավ գործեց։ Երկու թիմն էլ հաղթելու հնարավորություն ունեին։ Բարդ էր, և արդեն այդ ժամանակ կարելի էր ասել, որ կհաղթի նա, ով առաջինը գոլ կխփի։ Սովորաբար երբ պահեր ես ստեղծում, լավ ես խաղում, հատկապես՝ ինտենսիվ, առաջ ես անցնում հաշվի մեջ, սակայն դա այսօր տեղի չունեցավ մեզ հետ։ Երբ փոխարինում կատարեցինք, մրցակիցը գոլ խփեց։ Մենք մոտ էինք, բայց չբավարարեց արագությունը։
Եվ «Սևիլիան», և մենք լավատեսորեն ենք նայում ապագային ու կպայքարենք «Բարսելոնի» և «Ռեալի» հետ»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։