Զենք կրելու իրավունքը բացառապես ենթակառուցվածքները պահող քաղպաշտպանության ստորաբաժանումներին է
Զենք կրելու իրավունք բացառապես տրված է միայն քաղպաշտպանության այն ստորաբաժանումներին, որոնք գտնվում են սահմանամերձ գոտում, այսօրվա դրությամբ՝ Տավուշի մարզում, որտեղ ունեն իրենց համապատասխան հենակետերը, պահում են ենթակառուցվածքները՝ ջրամբարներ, կամուրջներ և այլն,- Ազգային ժողովում «Փրկարարական ծառայության» կանոնագրքի փոփոխությունների մասին նախագծի քննարկմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Այն դեպքում, եթե անհրաժեշտություն առաջանա, որ Երևանից ևս ջոկատներ գործուղղվեն Տավուշի մարզ, նրանք իրենց զենքը պետք է ստանան Երևանից՝ զինապահոցից:
Հ.Մխիթարյանն ընդգծեց, որ իրենց նախարարության մյուս ստորաբաժանումները զենք կրելու իրավունքը չունեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ