Հալեպը պարտության է մատնել Կիզին
Սինգապուրում մեկնարկել է կանանց թենիսի ամփոփիչ մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 7 մլն դոլար։ Առաջին խաղում ռումին Սիմոնա Հալեպը 6։2, 6։4 հաշվով պարտության է մատնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մեդիսոն Կիզին։
«Կորտում ինձ շատ լավ էի զգում։ Այս տարի մի քանի անգամ հանդիպել եմ Մեդիսոնի հետ։ Հաղթել եմ բոլոր խաղերում, ուստի առավելություն ունեի,- Սիմոնայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։- Ինձ թվում է՝ այսօր հենց այնպես խաղացի, ինչպես պետք էր խաղալ այդ մրցակցի դեմ։ Կենտրոնացած էի, ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես ցանկանում էի, ուստի գոհ եմ։
Նրա հետ խաղացել եմ Մոնրեալում, իսկ կորտն այնտեղ «արագ» է։ Զգում էի նրա հզորությունը։ Այստեղ կորտը «դանդաղ» է, և ես կարող էի ավելի լավ ղեկավարել խաղը։ Այստեղ գնդակը բարձր չի թռչում, և դա ինձ ավելի հարմար է»։
«Թվում է՝ այստեղ ինձ կօգնի այն, որ արդեն խաղ եմ անցկացրել։ Ես ավելի քիչ կնյարդայնանամ և կկարողանամ ազատ խաղալ։ Կորցնելու ոչինչ չունեմ։ Իսկ ամենագլխավորն ուրախությունն է, որ կարող եմ ևս մեկ խաղ անցկացնել»,- նկատել է Կիզը։