Իրաքյան զինյալները Մոսուլի մոտակայքում ԻՊ-ի 772 գրոհայինի են ոչնչացրել
Իրաքի զորքերը ﬔծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի նկատմամբ իշխանությունների հսկողության վերականգնման գործողության սկսվելուց հետո ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրեթե 800 զինյալների: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ այս մասին հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Ինչպես նշվում Է Իրաքի բանակի հրամանատարության հատուկ հայտարարության ﬔջ, «Մոսուլի ﬔրձակայքում գործողության ﬔկ շաբաթվա ընթացքում ոչնչացվել Է ԻՊ-ի 772 կողﬓակից»:
Նշվում է նաև, որ գերի են բռնվել շուրջ երկու տասնյակ զինյալներ:
Նույն ժամանակահատվածում կառավարական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի սպառազինության ﬔջ գտնվող 127 զրահաﬔքենա, 27 ականանետ, զորքերի կողﬕց առգրավվել են ﬔծ քանակությամբ հրետանային արկեր և այլ զինամթերք, տասնյակ ﬕավոր թեթև հրազեն:
ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքի կառավարական ուժերից բացի, դրան մասնակցում են քրդական զինված կազմավորուﬓերը, ինչպես նաև ﬕջազգային հակաահաբեկչական կոալիցիան:
Մոսուլը՝ Իրաքի՝ ﬔծությամբ երկրորդ քաղաքը՝ 1,3 մլն բնակչությամբ, ավելի քան երկու տարի գտնվում Է ԻՊ-ի հսկողության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան Մոսուլի փախստականների համար կհատկացնի 34 մլն եվրո
- Վելայաթի. Իրանը Մոսուլի ազատագրմանն ուղղակի ռազմական մասնակցություն չունի
- Հետախուզությունը հայտնել է Մոսուլում մոտ 300 մարդու մահապատժի ենթարկելու մասին
- Պենտագոնը կարծում է, որ ԻՊ առաջնորդները լքել են Մոսուլը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում