Կանանց թույլատրել են այցելել Հաջի Ալի մզկիթը Մումբայում
Հնդկաստանի Գերագույն դատարանը հանել է Մումբայում գտնվող Հաջի Ալի պատմական մզկիթում գտնվող դամբարան՝ կանանց այցելության արգելքը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Արգելքը մտցվել էր 2012-ին մզկիթի կառավարման խորհրդի կողմից: Խորհրդի անդամների կարծիքով, կանանց ներկայությունը սրահում, որտեղ գտնվում է սուրբ շիրիմը, մեղք է համարվում:
«Հնդկաստանի մահմեդական կանանց» իրավապաշտպան խումբը, որը ձգտում էր արգելքը հանելուն, Գերագույն դատարանի որոշումը համարել է կանանց իրավունքների հաղթանակ:
Հաջի Ալի մզկիթը կառուցել է 1431 թվականին հարուստ առևտրական Հաջի Ալի Բուխարին: Նա հայտնի է նրանով, որ հրաժարվել է հարստությունից և գնացել Մեքքա՝ ուխտագնացության: Սուննի մահմեդականների շրջանում Հաջի Ալին հարգվում է որպես Ալլահին մոտ կանգնած, նրա շիրիմը գտնվում է մզկիթի համալիրի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին