«Սասնա ծռերի» անդամի որդին ազատ է արձակվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտին Վարդանյանը, ազատ է արձակվել: Այսօր մուծվել է անհրաժեշտ 1 միլիոն դրամ գրավը,- Panorama.am-ին տեղեկացրեց Վարդանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 21-ին որոշել էր Մարտին Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով գրավ կիրառել և փոխել նրա խափանման միջոցը։ Վարդանյանները, որոնք սոցիալապես անապահով վիճակում են, տարբեր ընկերների օգնությամբ հայտարարություններ էին տարածել սոցցանցերում՝ գումար հայթհայթելու նպատակով։
Մարտին Վարդանյանը մեղադրվում է «Սասնա ծռերի» գործով խմբի անդամներին օժանդակություն ցուցաբերելու համար։ Մասնավորապես, մեղադրվում է «Սասնա ծռերի» նրանց հեռախոսները լիցքավորելու և նրանց համար աջակիցներ փնտրելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ