Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պետական այցով Հայաստանում գտնվող Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, եղևնի տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնին ուղեկցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և պաշտոնատար այլ անձիք:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգևատրել է Փառքի շքանշանով
- «Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան դուք». Ֆրա Մեթյու Ֆեսթինգ
- Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեկան երկիր. Սերժ Սարգսյանը՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնին
- Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձություն է. ՀՀ նախագահ
- Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը այցելել է Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի
- Գարեգին 2-րդն ընդունել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին
- Երևանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը
- Պետական այցով Հայաստան կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը