500-ից ավելի թմրամոլներ փախել են վերականգնողական կենտրոնից
Վիետնամի հարավումգտնվող Դոնգայ քաղաքում գործող նարկոլոգիական կենտրոնից 500-ից ավելի մարդ է փախել, որոնք թմրամիջոցներից կախվածություն ունեն: «Lenta.ru»-ի փոխանցմամբ, VnExpress-ը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 24-ին:
Շենքը լքելուց առաջ հիվանդաները տարածքը հսկող պահպանության ծառայությանը չեզոքացրել են ու ավերածություններ կազմակերպել: Բուժվողների մեծ մասը ուսանողներ են: Առավոտվա կողմ ոստիկանությանը հաջողվել է բռնել ու վերականգնողական կենտրոն վերադարձնել 150 փախածների, իսկ մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ըստ աղբյուրի, կենտրոնից փախուստի դիմած հիվանդաները արդեն իսկ ներխոժել են խանութներ, կոտրել պատուհաններ, ճանապարհին հանդիպած մեքենաներ՝ պահանջելով գումար:
Նշվում է, որ Վիետնամում քաղաքացիների բուժումը թմրամոլությունից պարտադիր է: Վերջին տվյալներով, երկրում թմրամիջոցներից կախվածություն ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 200 հազար, իսկ ամեն տարի հայտնաբերվում է 20 հազար քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին