Հայտնի է մոսկովյան բնակարանում սպանված հայերի ինքնությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը:
«Կա գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ», -փոխանցում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«Sputnik»-ի փոխանցմամբ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հաղորդել են, որ սպանվածները 43-ամյա Էդուարդ Նշանյանն է և 46-ամյա Արմեն Իսրայելյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձի սպանության համար, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկում կամ մահապատիժ):
Հարևաններից մեկը Ren.Tv-ին մանրամասներ է ներկայացրել