ԱԻՆ-ն ապագայում անցնելու է փոքր մեքենաներով և մոտոցիկլետներով ծառայություններին
Մենք արդեն ձեռք ենք բերել 2-3 մոտոցիկլետ, ընթացքում է նաև մի քանի փոքր, ավելի քիչ վառելիք ծախսող մեքենաներ ձեռք բերելու գործընթացը,- Ազգային ժողովում «Փրկարարական ծառայության» կանոնագրքի փոփոխությունների մասին նախագծի քննարկմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե արդյո՞ք նախարարությունն ունի ավելի փոքր, մոբիլ մեքենաներ, որպեսզի մեկ կողպեք բացելու համար մեծ հրշեջ մեքենայով, 10 հոգանոց անձնակազմով չգնան:
Փոխնախարարը նշեց, որ իրենք նման փոքր մեքենաներ չեն ունեցել, իսկ մեծ մեքենաները շատ վառելիք են ծախսում ու անարդյունավետ են:
«Ապագայում անցնելու ենք փոքր մեքենաներով և մոտոցիկլետներով ծառայություններին»,- ընդգծեց նա:
Պատասխանելով պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե արդյո՞ք չեն պատրաստվում Գյումրիում՝ մասնավորապես Մուշ-Անի թաղամասում գոնե մեկ մարտական հաշվարկ ունենալ, քանի որ ամբողջ Գյումրին այսօր ունի ընդամենը 1 հրշեջ խումբ, Հ.Մխիթարյանն ասաց, որ պատրաստվում են:
«Հենց այդ թաղամասում ունենալու ենք կայան: Ունենք համապատասխան մեքենա, աշխատակիցներ, կամք, մեզ մնում է տարածքի հարցը լուծել: Եթե մեզ օգնեք այդ հարցում, կարծում եմ, որևէ այլ խնդիր չի առաջանա»,- ասաց փոխնախարարը՝ դիմելով պատգամավոր Մարգարյանին:
Հ.Մխիթարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Ճապոնիայի գործընկերների կողմից ստանալու են շուրջ 36 հրշեջ մեքենա, ամբողջությամբ բաշխվելու է մարզերին, այդ թվում նաև տրվելու է Գյումրիին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ