Սպորտ 19:24 25/10/2016 Հայաստան

Կարեն Ասմարյան. «Բավարար միավորներ վաստակելու դեպքում սպիտակ քարտով կմասնակցենք Օլիմպիական խաղերին»

Հեղինակ` Հռիփսիմե Ղազարյան

Հայ վոլեյբոլիստների համար առաջիկա 2 ամիսները հագեցած կլինեն մրցաշարերով: Թեև տարվա ավարտը մոտ է, սակայն աշխատանքները ֆեդերացիայում դեռ շարունակվում են: Ավելին` մշակվում են նոր ծրագրեր` մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասսայականացնելու համար: Այս մասին panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Panorama.am.- Պարոն Ասմարյան, օրերս ավարտվեցին վոլեյբոլի 2016 թ. կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունները: Թիմերի պատրաստվածությունը բավարա՞ր էր:

Կարեն Ասմարյան.- Այս տարի տարանջատել էինք տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները: Երկուսն էլ անցան հետաքրքիր, լարված ու համառ պայքարում: Թիմեր կային շատ լավ էին պատրաստված, իսկ որոշներն էլ սպասվածից վատ հանդես եկան: Մարզերի թիմերին թույլատրել էինք մասնակցել առաջնություններին այն հույսով, որ իրենք ավելի լավ պատրաստվեին, բայց այդ հարցում երևի թե շտապեցինք: Հաջորդ տարի այլ ձևով կաշխատենք նրանց հետ: Իսկ ահա Երևանի թիմերն արդարացրին սպասելիքները: Նրանք մարզվում են, աշխատում են, մոտիվացիա ունեն և արդյունքն ակնհայտ է:

Panorama.am.- Գո՞հ եք արդյունքներից:

Կարեն Ասմարյան.- Անչափ հետաքրքիր ստացվեցին թե տղամարդկանց, թե կանանց եզրափակիչ հանդիպումները: Կանանց առաջնության հաղթող ճանաչվեց Երևանի ԽՄՕՄՄ-ն: Տղամարդկանց չեմպիոն դարձավ  Երևանի ՖԻՄԱ-ն: Տղամարդկանց պայքարում շատ լարված ընթացավ նաև 3-րդ տեղի հանդիպումը: Հաղթեցին դպրոցականները, սակայն խաղափուլերում 6 միավորի առավելությամբ 3-րդ տեղ գրավեց Դինամո-Նոր-Նորք թիմը: Ընդհանուր առմամբ` առաջնություններն անցան լարված ու անզիջում պայքարում:

Panorama.am.- Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր կան:

Կարեն Ասմարյան.- Այժմ թիմերը պատրաստվում են նոյեմբերի 4-6-ը Երևանում կայանալիք Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի պատանեկան 2-րդ միջազգային հուշամրցաշարին, հետո կմասնակցենք Հայաստանի գավաթի խաղարկությանը, ուսանողական խաղերին, ձմեռային վոլեյբոլ, իսկ դեկտեմբերին կմասնակցենք Հայաստանի և վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթին։ Այսինքն մենք անդադար աշխատում ենք: Ընթացքը հագեցած է:

Panorama.am.- Ինչպե՞ս կգնահատեք ֆեդերացիայի վերջին տարիներին կատարած աշխատանքը:

Կարեն Ասմարյան.- 2013 թ. սկսած Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մեծ աշխատանքներ է կատարել: Ամրապնդվել են կապերը միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների հետ: Մենք մեծ քայլ ենք կատարել դեպի առաջ: Այս տարի առաջին անգամ մասնակցել ենք լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնությանը: Այն երազանքների կատարման մի կետ էր, որն իրականացավ: Հիմա անհրաժեշտ է միավորներ վաստակել, որպեսզի հնարավորություն ունենանք սպիտակ քարտով մասնակցել Օլիմպիական խաղերին:

Panorama.am.- Հաշվի առնելով այդ ամենը` կարո՞ղ ենք ասել, որ մարզաձևը Հայաստանում զարգացում է ապրում: 

Կարեն Ասմարյան.- Կյանքում մաքսիմալիստ եմ, միշտ դժգոհ եմ իմ աշխատանքից և ձգտում եմ ավելիին, սակայն այն հանգամանքը, որ այս տարի կարողացանք ինքնուրույն լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար անցկացնել, որը մեծ արձագանք ստացավ, արդեն դրական քայլ է: Այս տարի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ֆեդերացիաների հետ, մյուս տարի իրենք կժամանեն Երևան, դա մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում, սակայն արձագանքը մեծ է և հույս ունենք, որ հաջորդ տարի ավելի լայնամասշտաբ միջազգային մրցաշար կկազմակերպենք: Մեր կատարած աշխատանքի արդյունքն այն է, որ մեր երեխաներն արդեն ցանկանում են զբաղվել վոլեյբոլ մարզաձևով: Միայն այն փաստը, որ 2017 թ. վաստակել ենք Եվրոպայի 3 առաջնություններին մասնակցելու իրավունք, արդեն խոսում է այն մասին, որ մենք շարժվել ենք առաջ` ավելի վստահ քայլով»:

Panorama.am.- Հաջորդ տարի ի՞նչ ծրագրեր կան:

Կարեն Ասմարյան.- Հաջորդ տարվա նպատակները մեծ են: Ինչպես արդեն ասացի, պլանավորում ենք մասնակցել լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի 3 առաջնությունների, միջազգային մրցաշարերի և այլն: Հունվարի 10-ից կրկին կսկվեն առաջնությունները: Նախատեսել ենք լողափնյա վոլեյբոլի կանոններով մարզադաշտում անցկացնել մրցումներ, այսինքն` մինչև եղանակների տաքանալը մարզավիճակը չկորցնելու համար խաղացողները կշարունակեն մարզվել ու խաղալ: Այս պահին մենք աշխատում ենք նոր` 2018 թ. ծրագրի իրականացման վրա` մարզաձևը զարգացնելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:09
Օբամեյանգը հավակնում է «Ոսկե խաղակոշիկին»
Նրանից շատ քիչ են հետ մնում կատալոնյան թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը:
Աղբյուր` Panorama.am
19:00
Թոմաս դե Վաալ. «Եթե նորից կռիվ լինի, այն վերահսկելը դժվար է լինելու»
Ամեն տարի, երբ Հայաստանի ու Ադրբեջանի լեռներում սկսվում է ձյան հալոցքը, փորձագետների ու գիտնականների ոչ մեծ խումբը, որի ուշադրության կենտրոնում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ռուսական կողմը դրական է գնահատել համատեղ հիմնադրամի ստեղծման գաղափարը
ՀՀ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՌԴ վարչապետի կեցավայրում տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդևի և Կարեն...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Լավագույն մարզիկի» կոչմանն արժանացել է Զավեն Իգիթյանը
Նախորդ 2 մրցաշարերում լավագույնն էին ճանաչվել Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը:
Աղբյուր` Panorama.am
18:37
ՄԻՊ-ը և Եվրոպայի խորհուրդը կզարգացնեն երկկողմ համագործակցությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա...
Աղբյուր` Panorama.am
18:31
Արտյոմ Տավակալյանը 15 միավոր է վաստակել իր թիմի համար
21 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Աղբյուր` Panorama.am
18:23
Խաբարովսկում տղամարդը սպանել է երեխաներին, կնոջն ու տատիկին
Խաբարովսկում ձերբակալվել է երկու երեխաներին, կնոջը, տատիկին սպանած տղամարդը: Նա ընտանիքի հայրն է:...
Աղբյուր` Panorama.am
18:16
Առաջին կիսաեզրափակչում` Ֆեդերեր-Վավրինկա
Այսպիսով` կիսաեզրափակիչ առաջին խաղը կլինի շվեյցարական:
Աղբյուր` Panorama.am
18:09
Փոխնախարարը ազատվել է պաշտոնից
Բերիկյանը երկար տարիներ էր աշխատում նախարարությունում և համակարգում էր մանկատների հետ կապված աշխատանքը
Աղբյուր` Panorama.am
18:05
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը բխում է տարածաշրջանի շահերից
«Առայժմ դեռ վաղ է որպեսզի ես կարողանամ ասել, թե ինչպիսին կլինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ, նաև այս հարցի վերաբերյալ»:
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիա
Ֆուտզալի ազգային հավաքականին կարող է միանալ նաև Լիբանանում հանդես եկող դարպասապահ Սարգիս Ասկաջյանը:
Աղբյուր` Panorama.am
17:52
Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը
Մոսկվայում  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՌԴ արդյունաբերության և առևտրի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Համաձայնություն. Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի
Աստանայում  Իրան, Ռուսաստան, Թուրքիա եռակողմ հանդիպման ժամանակ այդ երկրները պատրաստակամություն են հայտնել Սիրիայում համատեղ պայքարել...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայաստանում ԱՄՆ դեսպան լինելը լավագույն գործն է աշխարհում. Ռիչարդ Միլս
Ամերիկացի դիվանագետն ասաց, որ իր պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա, ինչի համար անչափ ուրախ է:
Աղբյուր` Panorama.am
17:37
Կլիմայական հակադրությունների տեսանկյունից մեր երկիրը բացառիկ է. Սուրենյան
«Այսօր՝ ժամը 13:00 դրությամբ Աշոցքում -20 է, Դիլիջանում ու Իջևանում +6 աստիճան է: Աշոցքից Դիլիջան ուղիղ գծով որ հաշվենք մոտ 60կմ է,...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ռուսաստանի քաղաքացիները Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գաբրիել Սարգսյանն առաջատարներին զիջում է մեկ միավորով
Վերջին 2 տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել:
Աղբյուր` Panorama.am
17:23
Սերգեյ Մինասյան. Ադրբեջանը փորձում է քարոզչական դաշտում վերականգնել իր համբավը
ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունը քաղաքագետ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Դպրոցների դաշնակցական տնօրենների թիվը այս ընթացքում չի աճել. Լևոն Մկրտչյան
«Մեր կուսակցությունը գտնում է, որ եթե ադմինիստրատիվ լծակը կիրառելով փորձում ես այնպես անել, որ մարդիկ դառնան կուսակցության անդամ, ապա դա թուլացնում է տվյալ կուսակցությանը»
Աղբյուր` Panorama.am
17:02
Թրամփի համար նախատեսված 15 մլն դոլար արժողությամբ լիմուզինը մինչև օրս պատրաստ չէ
Դոնալթ Թրամփի համար նախատեսված նոր լիմուզինը, որի ստեղծման համար հատկացվել է 15 մլն դոլար, մինչև օրս պատրաստ չէ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:...
Աղբյուր` Panorama.am
16:56
ԵԽԽՎ-ն կքննարկի Եվրոպայում մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը...
Աղբյուր` Panorama.am
16:51
Պավլովի հիվանդանոցում գտնվող տուժածներից մեկը վաղը կվիրահատվի
Ռուսաստանի Դաշնության Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ տիկին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Երիտասարդների միայն 35,4 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ. հետազոտություն
«Անկախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում» ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանի այսօրվա երիտասարդությունը...
Աղբյուր` Panorama.am
16:20
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ. Կարեն Կարապետյանը` Մեդվեդևին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայաստանը պետք է վարի ավելի ագրեսիվ քաղաքականություն. իրանագետը՝ Երևան-Թեհրան-Աշխաբադ համագործակցության մասին
Երևան-Թեհրան-Աշխաբադ նոր համագործակցության մասին դեռ վաղ է խոսել, բայց այն կարևոր քայլ է, քանի որ այս ձևաչափի ստեղծումը կլրացնի տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
15:39
Նոր նշանակումներ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Օֆշորային սկանդալի հետքերով և Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել է
ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում...
Աղբյուր` Panorama.am
15:29
Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել,-հաղորդում է իրանական «ՖԱՐՍ»...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սվիտալսկին կոչ է անում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցում գալ «խելամիտ փոխզիջման»
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին 2016-ի վերջին ամիսը նշանակալի է համարում, քանի որ հնարավոր եղավ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}