Twitter-ը աշխատակիցների զանգվածային կրճատում կկարատրի
Twitter ընկերությունը մտադիր է աշխատակիցների զանգվածային կրճատումներ կատարել: Bloomberg գործակալությանը հղում անելով՝ գրում է «Գազետա.ռու»-ն:
Ընկերությունում մտադիր են կրճատել ծառայության մոտ 300 աշխատակցի, ինչը կազմում է անձնակազմի մոտ 8 տոկոսը: Նման զանգվածային կրճատումներ վերջին անգամ կատարվել են մեկ տարի առաջ, երբ ընկերության ղեկավար եկավ նրա հիմնադիր Ջեկ Դորսին:
Աղբյուրն ավելացնում է, որ կրճատումների հարցը դեռ քննարկվում է և հնարավոր է կրճատումների թիվը ենթարկվի փոփոխության:
Զանգվածային կրճատումների մասին պաշտոնական տեղեկատվությունը կարող է հայտնվել մինչ Twitter-ի այս տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների հրապարակումը:
Հարակից հրապարակումներ`
- Twitter-ը հայտարարել է Periscope Producer գործառույթի թողարկման մասին
- Twitter-ի նոր գնորդներ կան
- Google-ն ուզում է գնել Twitter-ը
- Twitter-ը կհեռացնի որոշ սահմանափակումներ
- Twitter-ում այսուհետև հնարավոր կլինի տեղադրել 140 վայրկյան տևողությամբ տեսանյութեր
- Twitter-ն արգելափակել է Պուտինին և Լավրովին նմանակող հաշիվերը
- Twitter-ը հաստատել է գրառումներում նիշերի ավելացման տեղեկատվությունը