Սոցիալական զարգացման առումով Հայաստանը հետխորհրդային երկրների եռյակում է
Ամերիկյան «Սոցիալական առաջխաղացման հրամայական» (Social Progress Imperative) կազմակերպությունը հրապարակել է Սոցիալական զարգացման ինդեքսի 2016-ի վերլուծության տվյալներ, որտեղ Հայաստանը հայտնվել է հետխորհրդային երկրների շարքում առաջատար դիրքերում:
Սոցիալական զարգացման ինդեքսը վերլուծում է, թե որքանով են պետությունները ապահովում իրենց քաղաքացիների սոցիալական վիճակի և շրջակա միջավայրի պահպանության հետ կապված կարիքները՝ օգտագործելով 54 տարբեր ցուցանիշեր՝ մարդու հիմնական կարիքների, բարեկեցության հիմքերի և առաջխաղացման հնարավորությունների ասպարեզում:
Ըստ հեղինակների, սա է այն իրական ցուցանիշը, որը ցույց է տալիս տվյալ պետության զարգացվածության աստիճանը և ոչ թե մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը և այլն:
Կազմակերպությունը իր վերլուծությունները կատարում է հայտնի տնտեսագետներ Ամարթյա Սենի, Դուգլաս Նորթի և նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Ստիգլիցի աշխատանքների հիման վրա:
Սույն ինդեքսը բնութագրում է սոցիալական զարգացումը իբրև հասարակության կարողություն քաղաքացու հիմնական կարիքները բավարարելու և զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու ցուցանիշ: Սանդղակը գլխավորում են Ֆինլանդիան, Կանադան և Դանիան: Հետխորհրդային երկրների շրջանում Վրաստանը 54-րդն է, Ուկրաինան՝ 63-ը, Հայաստանոը՝ 67-ը:
Մոլդովան, Ռուսաստանը և Ադրբեջանը եվրոպական երկրների շրջանում զբաղեցնում են վերջին հորիզոնականները: