ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյանի ելույթի մասին
Եթե կա խնդիր, խնդրով պետք է զբաղվեն իրավապահները, իսկ այստեղ շոուներ անելու տեղ չէ: Ով ինչ կարդա, այստեղ վարման կարգով խոսի, որևէ մեկի, այդ թվում այդ պատգամավորի շահերից չի բխում: Շատերի մասին շատ բան կարող են գրեն, ոչ հաստատողն եմ, ոչ փաստաբանը, ոչ էլ հերքողը,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին՝ Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացիների սպանության առնչությամբ:
Ըստ նրա՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կա իշխանությունների տարանջատման սկզբունքը:
«Մինչև պատգամավորի հայտարարությունը, մամուլն արդեն նմանատիպ հրապարակմամբ հանդես էր եկել, իսկ իրավապահ մարմինները, կարծում եմ, մամուլի ցանկացած հրապարակման հետևում են: Իրավապահ մարմիններն իրենց վրա դրված լիազորություներն ու պարտականությունները շատ լավ գիտեն, ես չպետք է ասեմ՝ ինչ պետք է անեն, ինչ չպետք է անեն»,- ասաց Էդ. Շարմազանովը:
Հարցին, թե որպես ՀՀԿ խմբակցության անդամ ինչպե՞ս է խմբակցությունը գնահատում, որ իր խմբակցության անդամի անունը կապում են նման աղմակահարույց սպանության հետ, ԱԺ փոխնախագահն ասաց՝ քաղաքականությունն այդպիսին է, ամբողջ աշխարում էլ այդպես է:
«Նույնիսկ աշխարհի ամենաժողովրդավարական երկրում՝ ԱՄՆ-ում, նախագահի երկու ամենահավանական թեկնածուները բանավեճերի ժամանակ ինչի մեջ ասես իրար չեն մեղադրում: Նոր երևույթ չէ քաղաքականության մեջ: Երբ որ մեղքը կհաստատվի, այն ժամանակ կխոսենք: Ժողովրդավարության մեջ գործում է անմեղության կանխավարկածը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացիների սպանության մասին
- ՌԴ քննչականը Մոսկվայում ՀՀ քաղաքացիների սպանության մեջ կասկածում է ՀՀ քաղաքացու
- Հայտնի է մոսկովյան բնակարանում սպանված հայերի ինքնությունը
- Նոր Մոսկվայում բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին