Ջենիս Ջոփլինի կիթառը աճուրդի է հանվել
Ամերիկացի ռոք-երգչուհի Ջենիս Ջոփլինի կիթառը կարող է վաճառվել 100 հազար ԱՄՆ դոլարով: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ նշելով, որ վաճառքով զբաղվում է Heritage Auctions աճուրդի տունը:
Ջոփլինը ձայնագրել է ամենահայտնի երգերից մեկը՝ «Me and Bobby McGee»` Gibson Hummingbird ակուստիկ կիթառի նվագակցությամբ: Երգչուհու մահից հետո 1970 թվականին երաժշտական գործիքը հասել է նրա գործընկեր Սեմ Էնդրյուին: Նա մահացել է 2015-ին և այժմ նրա կինը Ջոփլինի կիթառը հանել է աճուրդի:
Heritage Auctions-ում լոտը կարևոր են համարել՝ Ջոփլինի իրերի հազվադեպության պատճառով: Աճուրդը կշարունակվի մինչև նոյեմբերի 12-ը: