Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները
Ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում առկա է մերկասառույց:
Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Մեղրիի սար կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար, անվաշղթաների կիրառմամբ: