Թուրք դիվանագիտական ծառայողները քաղաքական ապաստան են հայցել Գերմանիայից
Գերմանիայի իրավասու մարմինները թուրք դիվանագիտական ծառայողների և նրանց ընտանիքների կողմից 35 հայց են ստացել` քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Քաղաքական ապաստան որոնողների թիվը մեծացել է հատկապես հեղաշրջման անհաջող փորձից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ենթադրյալ հակառակորդների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումների արդյունքում:
The New York Times պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լարված էին մինչև հեղաշրջման փորձը` հուլիսի 17-ը, 35 թուրք դիվանագիտական ծառայողներին ապաստան տրամադրելու դեպքում էլ ավելի կարող են սրվել: Դեռ պարզ չէ, թե տրված 35 հայցադիմումներից որքանն է ուղարկվել հենց դիվանագիտական ծառայողների և որքանը` նրանց ընտանիքների անդամների կողմից: Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը հրաժարվել է այլ մանրամասներ տրամադրել լրագրողներին` դա պատճառաբանելով անձնական տեղեկատվության գաղտնիությամբ:
Օրերս գերմանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ երկրում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրում, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ հենց Թուրքիայում ազատվել են դատական, զինվորական և քաղաքացիական պաշտոններից: