Doing Business 2017-ում Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքերը
Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող բիզնես ծավալելու համար պայմանների բարենպաստությունը գնահատող «Doing Business 2017» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը` նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ դիրքը բարելավելով 5 կետով:
Նախորդ տարի հրապարակված զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 43-րդ հորիզոնականը: Այս տարվա տվյալներով` Հայաստանը շոշափելի առաջընթաց է ապահովել հատկապես էլեկտրականության նկատմամբ հասանելիության, վարկավորման պայմանների պարզեցման և պայմանագրերի իրականացման ապահովման ցուցանիշներով:
Բիզնես ծավալելու համար պայմանների բարենպաստությամբ Հայաստանն առաջ է Ռուսաստանից (40), Իսրայելից (52) Ադրբեջանից (65), Թուրքիայից (69), Ուկրաինայից (80):
Զեկույցի համաձայն` բիզնեսի արդյունավետության համախառն գնահատականով Doing Business-2017-ի առաջին տեղում Նոր Զելանդիան է, երկրորդը Սինգապուրը, երրորդը` Դանիան, որին հաջորդում են Հոնկոնգը, Հարավային Կորեան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան և Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ