«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքում ռեկորդային գումար է հավաքվել
Հոկտեմբերի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ ամենամյա դրամահավաքի ընթացքում հավաքվել է 915.000 ԱՄՆ դոլար ռեկորդային գումար: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նշվում է, որ գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում