Կարելի է կորպորատիվ պլան ստորագրել, սիմ քարտ գնել, բայց՝ հեռախո՞ս
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը զարմացած է, թե ինչո՞ւ են պետական աշխատակիցների համար բջջային հեռախոս գնում:
«Պարոն վարչապետ, դուք լուրջ բարեփոխումներ եք անում՝ հենց կառավարության աշխատակազմի կարգավորման և այլնի առումով: Վերջերս եղավ զավեշտալի դեպք, երբ կառավարության նիստում քննարկվում էր փոխնախարարներից մեկին բջջային հեռախոս գնելու հարցը:
Դուք էլ իրավացիորեն զարմացաք, ասացիք, թե նման հարցերը չհասցնեն կառավարության նիստ: Լոգիկայի մասին եմ ուզում հարցնել: Ինձ համար բացահայտում էր, որ կարելի է չինովնիկի համար հեռախոս գնել: Կարելի է կորպորատիվ պլան ստորագրել, սիմ քարտ գնել, բայց՝ հեռախո՞ս:
Փոխնախարարին չեն տալիս ժամացույց, որ իմանա, թե քանիսին գնա աշխատանքի: Հավանաբար, փոխնախարարները iphone 7-եր են օգտագործում: Սրանք ի՞նչ ծախսեր են, դա ի՞նչ տրամաբանություն է»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին:
Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե տեղեկատվությունը թյուր է, որևէ մեկը բջջային հեռախոս չէր գնում:
«Դա վերաբերում է պաշտոնական պարտականությունների կատարմանը: Այս դեպքում խոսքը վերաբերում է արտաքին գործերի փոխնախարարին, որը պարտավոր է կապ հաստատել իր գործընկերների հետ, և մենք ընդամենը հաստատում էինք րոպեների քանակը, որը նրան թույլատրված է օգտագործել: Որևէ մեկը որևէ մեկի համար հեռախոս չի գնում »,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին