«Ինչպե՞ս անել, տվեք առաջարություններ». Վարչապետը՝ պատգամավորին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք ստացել են Գյումրու պետական համալսարանի մի խումբ դասախոսներից դիմում, ովքեր դժգոհ են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարից: Պատգամավորի ներկայացմամբ, դասախոսները նշում են, որ «մարզում ռեկտորի ժամանակավոր պաշտոնաատարն ունի կոռումպացված չինովնիկի համբավ, բուհական կյանքին առնչություն չունի»:
Միաժամանակ նա նշեց, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում պաշտոնաթող մի շարք պաշտոնյաներ, այդ թվում բարձրաստիճան, չարաշահումներ են ունեցել, ֆինանսական, կոռուպցիոն ռիսկերի մեջ են ներգրավված եղել: Վ. Էնֆիաջյանը հարցով դիմեց կառավարությանը, թե ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլի հրապարակումները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ վաղը կհանձնարարի վերահսկողական ծառայությանը զննելու այն ինչ, ներկայացրեց պատգամավորը դասախոսների դիմումի հետ կապված:
«Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին… մենք փորձելու ենք այնպես անել, որ յուրաքանչյուր մարմին զբաղվի իր գործունեությամբ: Եթե կան փաստեր, որոնցով պետք է զբաղվեն իրավապահ, քննչական մարմինները, տրամադրեք, թող զբաղվեն և ձեզ պատասխանեն»,- նշեց կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանն ասաց, որ բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, ապա հավելեց, որ շատ դեպքերում մամուլի հրապարակումները միտումնավոր են լինում, չի կարծում, որ պետք է անպայման քրեական գործ հարուցել:
«Ինչպե՞ս անել, տվեք առաջարություններ»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ