Ճապոնիայում 1920 թվականից հետո առաջին անգամ բնակչության կրճատում Է գրանցվել
Ճապոնիայում առաջին անգամ գրանցված բնակչության կրճատման մասինայտարարել Է երկրի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարությունը:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ 2015 թվականին Ճապոնիայի բնակչությունը 2010 թվականի հաﬔմատությամբ, երբ վերջին անգամ նման հետազոտություն Է անցկացվել, կրճատվել Է 0,8 տոկոսով և կազﬔլ 127 մլն 95 հազար մարդ:
Ճապոնիայի բնակչության կրճատուﬓ առաջին անգամ Է գրանցվել 1920 թվականից ի վեր, երբ գերատեսչությունն սկսել Է նման վիճակագրություն հավաքել: Ծերացումը և ժողովրդագրական անկումը համարվում են Ճապոնիայի աﬔնասուր սոցիալական խնդիրները: Ինչպես արդեն քանիցս նշել են տեղական իշխանությունները, դրա գլխավոր պատճառը ցածր ծնելիությունն Է ու երկարակեցությունը:
Արդյունքում՝ Ճապոնիայի բնակչության ընդհանուր թվաքանակում երեխաների բաժինը մշտապես նվազում Է: Տարեց մարդկանց բաժինը, ընդհակառակը, ավելի ու ավելի Է ﬔծանում:
Այսպիսով, վերջին ուսուﬓասիրության համաձայն, 65 և ավելի բարձր տարիքի ճապոնացիների թիվը 2015 թվականին կազﬔլ Է 33,42 ﬕլիոն կամ երկրի բնակչության 26,7 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ