Մխիթարյանը հնարավորություններ ունի՝ մասնակցելու «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է մասնակցել «քաղաքաբնակների» հետ այսօր կայանալիք գավաթային հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մկանային վնասվածք է ստացել օգոստոսի 31-ին, Հայաստանի ու Չեխիայի ընտրանիների հետ ընկերական խաղի ժամանակ։
Հայ ֆուտբոլիստը հասցրեց վերականգնվել մինչև «Սիթիի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպումը, սակայն այդ խաղին մասնակցությունը միայն խորացրեց նրա վնասվածքը։ Արդյունքում նա ակումբի խնդրանքով բաց թողեց նաև Հայաստանի ընտրանու՝ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումները։
Վերջին խաղերում, չնայած մարզվում էր բոլորի հետ հավասար, Հենրիխը չէր ընդգրկվում թիմի կազմում, իսկ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պնդում էր, որ դեռ պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի և սպասի իր հնարավորությանը, որը կստանա շատ մոտ ապագայում։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Մոուրինյոն կրկին կարող է չգործարկել Մխիթարյանին՝ նկատի ունենալով, որ, ինչպես ինքն է կարծում, նա դեռ լիովին չի հարմարվել անգլիական ֆուտբոլին և, ընդհանուր առմամբ, երկրին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ